
Այսօր ավագանու 33 անդամներին մանդատ տրվեց, բայց դեռևս պարզ չէ ով կզբաղեցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնը, բայց քպ-ականների թաթերը հասել է յուղոտ պորտֆելներին։Ինչպես հայտնի է ՔՊ քաղաքապետի թեկնածուն՝Հովհաննես Հարությունյանը ինքնաբացարկ է ներկայացրել։Այսպիսով Հարությունյանը հրաժարվեց մանդատից, բայց ՔՊ-ի ներսում չեն դադարում ակտիվ քննարկումները՝թե 1-2 համարի թեկնածուներից՝ում առաջադրեն փոխքաղաքապետի պսշտոնին։Մի կողմից Շիրակի մարզպետը ամեն ինչ անում է, որ Աստղիկ Բեյբությանը այդ պաշտոնն զբաղեցնի, մյուս կողմից էլ Նազելի Բաղդասարյանն է վճռական տրամադրված, եթե ոչ իր եղբայրը, ո՞վ։Այստեղ է, որ Հովհաննես Հարությունյանի և Նազելի Բաղդասարյանի շահերը չեն համընկնում։Հարկ է նշել, որ Աստղիկ Բեյբությանը, ով սովորական ատամնաբույժ լինելով՝Հովհաննես Հարությունյանի թեթև ձեռքով դարձավ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն։Այդ նշանակման ժամանակ Հովհաննես Հարությունյանը առողջապսհության փոխնախարար էր՝մուրճն էլ էր իրենց ձեռքին, մեխն էլ։ Հիմա իրավիճակը այլ է.Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն Գյումրիում պարտվեց և հարց է դրանից հետո կկարողանա՞ Աստղիկ Բեյբությանին առաջ տանել, բայց Արման Բաղդասարյանի պարագայում կասկածից վեր է, որովհետև ՔՊ-ի քարտուղար քույրը՝Նազելի Բաղդասարյանը արել է և՛ հնարավորը, և՛ անհնարը, որ եղբոր համար կանաչ լույսերը շատ լինեն։ Նազելի Բաղդասարյանը ի՞նչ խնդիր ունի.ով դուրը չեկավ, կամ փորձեց խանգարել՝ուղիղ պատժախուց, կամ պաշտոնազրկում։