Անթալիայում ռուս-թուրքական բարեկամության այգի կբացվի

Թուրքիայի հարավ-արևմտյան Անթալիա նահանգի Մուրաթշափ շրջանում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգի, հայտնում է Անադոլու գործակալությւոնը:

Մուրաթշափի քաղաքապետարանից հայտնել են, որ այգում տեղադրվել է ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի կիսանդրին։Այգին հիմնվել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։

Այգու տարածքը մոտ երեք հազար քառակուսի մետր է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )