ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ․ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՍՊԻՏԱԿ ՏՆԻՑ
Ռուսաստանի դեմ ԱՄՆ կողմից սահմանված նոր սանկցիաները մոտ են այն ակնկալիքներին, որոնք ունեցել է Սպիտակ տունը դրանք սահմանելիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դալիլ Սինգհը։ Reuters լրատվական գործակալության փոխանցման համաձայն, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ամերիկյան կողմի մտադրությունը եղել է այն, որպեսզի գործի համամասնաբար եւ գործեն նպատակային կերպով, եւ ապա ազդակ ուղարկել, որ ամերիկյան կողմը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, եթե Ռուսաստանը կշարունակի իր պահվելաձեւը։
