<<Բարեկամի հետ քեֆ արա, բայց ոչ գործարք>>

Բարեկամի հետ քեֆ արա, բայց ոչ գործարք»Հայաստանում տեսնե՞ս կա, մի երջանիկ մարդ, ով կախյալ վիճակում չի գտնվում՝ բարեկամից, ազգականից, հարեւանից եւ այլն։ Երեւի թե մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր ֆինանսական խնդիրներ չունենան։ Խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը երբեմն անցնում է՝ բարեկամիդ գրպանի միջով՝ բառիս ամենաբուն իմաստով ։ Հա, մի՛ զարմացեք։ Գումար է պետք…ի՞նչ անել եւ ամենակարեւորը ի՞նչպես (հռետորական հարցեր), որոնց պատասխանները չկան։ Սկսում ես գլխիդ զոռ տալ, պրպտում ես (չէ, էլի չէ) ու այսպես շարունակ, ըհն միտքդ պայծառացավ մեկ էլ, կարծես թե գտնում ես խնդրի հաղթահարման ամենաստույգ ուղին։ Ես աչքիս գնամ, մեր հարեւան Գագոյին դիմեմ(խոպանից նոր է եկել, հաստատ մի բան կանի, կարճ շալվար հագնելու տարիքից իրար հետ ենք մեծացել)։ Ուրախացած, քեզնից գոհ, շվացնելով՝ թխկացնում ես հարեւան Գագոյի դուռը։ Գագոն մերժում է, որովհետեւ չգիտի ի՞նչ կլինի իր պարտատիրոջ կարգավիճակը։ Սկսում ես անվերջ դռներ թակել, ախր ֆինանսական խնդիրներդ նեղում են(ձմեռ է, պրոբլեմները սկսվել են, ծախսեր ու այսպես շարունակ), հա, լավ ո՞րն է ելքը։ Երկար փնտրտունքներից հետո, մեկ էլ հիշում ես, որ Հայաստանի բնակչության մեծ մասը խնդիրները լուծում է վարկերով , բայց նաեւ չես մոռանում, որ աշխատանք չունես եւ քեզ հազիվ թե վարկ տան ,բարեկամի հովանավորությունն է պետք, որովհետեւ բարեկամդ պետական աշխատող է (հաշվի չառնելով, որ բարեկամդ ընդամենը պահակ է աշխատում հարկայինում)։ Բարեկամիդ համոզում ես(շատ դեպքերում, խղճահարություն առաջացնելով), մի խոսքով գործարքը կնքվում է։ Առաջին ամիսը, պարտաճանաչ գիտակցում ես քո ֆինանսական պարտավորությունները եւ բարեկամիդ օժանդակությունը, բայց մարդ ես, երբեմն անկանխատեսելի ծախսեր են առաջանում։ Մնացած ամիսներին կամա ակամա հրաժարվում ես պարտավորություններդ կատարելուց։ Ստացվում է, դու ճահճում ես եւ դրան ի լրումն ճահիճն ես հրում քեզ օգնողին։ Այս դեպքում՝ բարեկամական հարաբերությունները տուժում են, ժողովրդի լեզվով ասած՝ քաշել ես բարեկամիդ։ Մեծերը անիմաստ չեն ասել. «Բարեկամիդ հետ քեֆ արա, բայց ոչ գործարք»։ Բացարձակ ճշմարտություն է։ Թշնամանքից խուսափելու, բարեկամական, ազգակցական կապերը պահպանելու լավագույն միջոցը՝ յոթ անգամ չափելն ու հետո կտրելն է։ Կան մարդիկ, որոնք ինչքան էլ ծանր ու վատ ապրեն, միեւնույնն է զերծ են մնում՝ կախյալ վիճակներից։ Ամեն դեպքում, երբ կախված ես՝ ինչ- որ մեկից, այսպես թե այնպես դու պարտքի տակ ես մնում։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )