ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՏԱՆՈՂ ԿՈՉԵՐ ՉՊԵՏՔ Է ՀՆՉԵՑՆԵԼ․ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱ

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը կապ հաստատեց մեզ հետ, և նշեց, որ իր անունից հայտարարություններ ու մեկնաբանություններ են տարածվում՝ կապված Գլխավոր շտաբի հայտարարության հետ, Դավթյանն ասաց, որ ինքը որևէ կերպ չի մեկնաբանել հայտարարությունը։ ԳՇ նախկին պետին խնդրեցինք՝ այնուամենայնիվ մեկնաբանել հայտարարությունը, չէ՞ որ ինքն էլ բարձրաստիճան զինվորական է, և իր դիրքորոշումն էլ է հետաքրքիր հանրությանը, պատասխանեց․

«Սա իմ համար քաղաքական հայտարարություն է, այս պահի դրությամբ որևէ մեկնաբանելու կամ ավելացնելու բան ես չունեմ, կամ որակումներ տալու»։

Դավթյանին հարցրինք՝ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Փաշինյանը իր կողմնակիցներին հրավիրել է կառավարության շենքի դիմաց․

«Ես կարծում եմ՝ ցանկացած դեպքում պետության շահը, կայունությունը պետք է վեր դասել ամեն ինչից, և գործողությունները, որոնք կարող են տանել բախումների, այդպիսի որևէ կոչ չպետք է իրականացվի»,- ասաց Դավթյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )