ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ

Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին  ՀՀ Զինված ուժերի և  Գլխավոր շտաբի հայտարարությունը  բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է:  Նիկոլ Փաշինյանն  ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո  բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:

Մենք թույլ չենք տալու,  որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական  ճանապարհով:  Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )