ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ԳԱԼ ՀՐԱՊԱՐԱԿ` ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. ԱՐՇԱԿՅԱՆ

Քիչ առաջ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, դուրս գալով Նիկոլ Փաշինյանի մոտից, նախ ուզում էր հեռանալ ետնամուտքով, ապա համաձայնեց գալ և տեսախցիկների առջև պատասխանել մեր հարցերին: Բայց պարզվեց` նա ընդամենը մտադիր էր օգտագորել լրագրողների տեսախցիկները` քաղաքացիներին կոչ անելու գալ Հանրապետության հրապարակ և տեր կանգնել ժողովրդի իշխանությանը: Այլ հարցի չպատասխանեց: ambion.news-ը հարցրեց` արդյոք սա քաղաքացիական պատերազմի չի՞ տանում, սակայն Արշակյանը առանց որևէ բառ ասելու հեռացավ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել` կոչ անելով բոլորին հավաքվել Հրապարակում:

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )