ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Վերջին ամիսների գործընթացները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու վարչապետի պաշտոնից եւ մինչեւ վերջին պահը դիմադրելու է՝ չխուսափելով անգամ քաղաքացիական բախումներից։
Քիչ առաջ նա անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, որով պահանջում են իր հրաժարականը, կոչ է արել իր բոլոր կողմնակիցներին «հենց հիմա» գալ Հանրապետության Հրապարակ: «Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում» նաեւ հավելել է վարչապետը։
Արդյո՞ք սա բախումներ հրահրելու հերթական փորձը չէ, ինչպես ամիսներ առաջ էր դիրքերից իջած տղաներին հրավիրում Հրապարակ՝ լուծելու «վնգստացողների» հարցերը։
