«Ինչո՞ւ եք պղտորում մարդկանց հոգիները, պարոն նախարար»․ ճանաչված հայագետը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է բարոյահոգեբանական շատ վատ վիճակում, այստեղ զրո ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, եթե  իրավիճակը  շարունակվի այսպես հարց կդնեն բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների , արձագանքել է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Հայրապետյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է բուհի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Ճանաչված հայագետը նախարարին ուղղված իր նամակը վերնագրել է․ «ԹՈՒՂԹ ԱՌ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

կամ գլխացավը բուժելու ամենադյուրին ձևը գլուխը կտրելն է»:

«Նախարար Ա.Հարությունյանի հերթական անզգույշ հայտարարությունը, այս անգամ Շիրակի 85-ամյա մայր բուհը` պետհամալսարանը /նախկին մանկավարժականը/ իբր թե լուծարելու տեսլականի հնարավորության մասին, տարակուսանքի ու զայրույթի ալիք է բարձրացրել համալսարանում և պարզաբանումների անհրաժեշտություն է ծնել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )