«Նախարա՛ր, սխալվում ես»․ Շիրակի մայր բուհում զայրացած են
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների , առաջացրել է բուհի աշխատակիցներից շատերի զայրույթը։ Գիտխորհուրդն արդեն պատասխանել է նախարարին՝ նշելով, որ բուհի մասին իրեն ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է ու ընտրողական, և որ կան ուժեր, որոնք հեռահար հավակնություններ ունեն, այդ պատճառով էլ փորձում են բուհի ճակատագիրը դնել զոհասեղանին
Աշխատակիցներից շատերը դիմել են Aravot.am-ին՝ խնդրելով իրենց կարծիքն ու մտահոգությունները փոխանցել նախարարին։
Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհի հնարավոր լուծարման մասին նախարարի հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ համալսարանի անձնակազմը համախմբված է։ Դեկանի հավաստիացմամբ, բուհն ապրում է իր բնականոն կյանքով, բավական մեծ թվով դիմորդներ կան արդեն։ Մեր զրուցակցի բնութագրմամբ, բուհն ունի 85-ամյա պատմություն և այդ էջը ոչնչացնելն ու շուռ տալը կործանարար կլինի Հայաստանի Հյուսիսային տարածաշրջանի համար։
«Այս երկու օրվա ընթացքում՝ նախարարի հնչեցրած խոսքից հետո, ակնհայտ դարձավ մի իրողություն․ բուհի աշխատակիցներս համախմբվեցինք, միավորվեցինք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ այն է՝ մեր բուհը չի կարող լուծարվել։
