Կառավարությունը ստանձնել է դիտորդի դեր, երբ իր անմիջական պարտականությունն էր չեղյալ համարել անօրինական տրված թույլտվությունը. բնապահպան Անի Խաչատրյան

Մարդիկ երկու տարի է՝ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ պաշտպանել բնությունը: Այս մարդկանց ձայնը այսքան տարի չի լսվել, որովհետև սկզբից էլ գիտեին, որ այս մարդիկ դեմ են և թույլ չեն տալու, որ կայացած առողջարանային քաղաքում փոխվի ամեն ինչը. Ամուլսարի հարակից տարածքում շարունակվող ակցիայի ժամանակ նշեց ակտիվիստ, բնապահպան Անի Խաչատրյանը:

«Եվ այստեղ երկուսուկես տարի իրենց կյանքի հաշվին պահպանում են սարը, իսկ ես տարածքը մեր ջրային աղբյուրների սիրտն է և մենք իրավունք չունենք, այս ամեն ինչը թունավորելու: Իսկ Կառավարությունն այս ամբողջ ընթացքում ստանձնել է դիտորդի դեր, երբ իր անմիջական պարտականությունն էր այս ամեն ինչը, մանավանդ հեղափոխությունից հետո պարտավոր էր չեղյալ համարել անօրինական տրված թույլտվությունները»,-ասաց նա:
Անի Խաչատրյանը նշեց, որ « Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղադրված և պահապանների վագոն- տնակների տեղափոխումը կատարվում է պահնորդներին սադրելու համար.

«Վագոն -տնակների հեռացումը սադրանք է, հատուկ բերել են պահնորդներին, որ սադրեն և ոստիկանական բռնությունը արդարացնեն: Ոստիկանները ուժ են երեկ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանց ծեծել են, մարդկանց քաշել են, տասը հոգու էլ բերման են ենթարկել: Պահնորդներն էլ ամբողջ ընթացքում սադրել են և ոստիկաններին են հարվածել: Նրանք չունեն տարբերանշաններ, չգիտենք՝ ովքեր են: Դիմել ենք Ոստիկանությանը, որպեսզի նրանց լիցենզիայից զրկեն, մենք գործ ունննք անօրինականության հետ, որը պաշտպանվում է ոստիկանության կողմից: Մենք ունենք ոստիկանության պաշտոնական թուղթ, որ այս տնակների տարածքը համայնքային հող է չի հանդիսանում Լիդիանի սեփականություն: Այսինքն ոստիկանության առաջ գալիս է ինչ որ անհայտ կազմակերպություն, ուրիշի գույքը շպրտում է, իսկ ոստիկանությունը դիտում է, հատուկ գնդեր են բերում և ծեծում են խաղաղ ցուցարարներին»,-նշեց բնապահպանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )