Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին գետնին, ես չեմ կարող ասել, ոչինչ չեմ տեսել՝ ոստիկանապետը՝ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու մասին

Ամուլսարի երկրորդ հենակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մեծ թվով քաղաքացիներ փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը: Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները քաղաքացիներից պահանջում են բացել ճանապարհը, սակայն քաղաքացիները չեն համաձայնվում: Քաղաքացիները իրենց ձեռքերը վեր են բարձրացնում՝ ի նշան խաղաղության:
Նշենք, որ արդեն երկու օր է Ամուլսարի երկրորդ հենակետում իրավիճակը լարված է, պատճառը այն է, որ երեկ լուսադեմին «Լիդիան Արմենիա» ընկերութունը հանել է շուրջ 3 տարի տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն- տնակները և տեղադրել իր վագոն- տնակը, ինչը առաջացրել է բնակիչների բողոքը:

Ակցիայում ներկա է նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
Լրագրողի հարցին՝ թե քաղաքացիները ձեռքերը վեր են բարձրացնում ինչո՞ւ եք բերման ենթարկում, ոստիկանապետը նշեց, որ ովքեր ոստիկանության նկատմամբ գործողություններ են կատարել և չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, ձերբակալվել են:
Լրագրողի դիտարկմանը, որ կանանց գցել են գետնին, Գևորգ Ազիզյանը նշեց․«Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին գետնին, ես չեմ կարող ասել, ոչինչ չեմ տեսել»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )