Հայտնաբերվել է դեղին կրիայի եզակի առանձնյակ
Հայտնաբերվել է եզակի տեսակի դեղին կրիա հնդկական Օդրիշա նահանգի Բալասոր քաղաքի մոտակա գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է Рен ТВ-ն։ Գյուղացիները եզակի կենդանուն նկատելուն պես զանգահարել են տեղի անտառային տնտեսության աշխատակիցներին։
Մասնագետները հայտարարել են, որ հայտնաբերված կենդանին չափազանց եզակի է։ Եվ մարմինը, եւ պաշտպանիչ պատյանը դեղին գույնի են։ Կենդանաբանները հակված են մտածելու, որ հայտնաբերված կրիան ալբինոս է, քանի որ ունի վարդագույն աչքեր։ Նման եւս մեկ կրիա տարիներ առաջ, հայտնաբերվել էր Պակիստանում։
