ԱԺ նախագահը ստորագրել է <<Սահմանադրական դատարանի >>մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը:
