Ոստիկանությունը չի ասում՝ ինչ թվով զորք է ուղարկվել Կապան և ինչ հրամանով

Երեկ կապանում տեղի ունեցող բողքի ցույցերը ճնշելու նպատակով ոստիկանության բավականին մեծաթիվ զորք ուղարկվեց Կապան։ Այսօր ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե
ի՞նչ նպատակով են երեկ ոստիկանության զորքերը ուղարկվել Կապան, ի՞նչ հրաման են նրանք ունեցել, ի՞նչ թվով զորք է ուղարկվել, արդյոք զորքը վերադարձել է Երևան,կա՞ն բերման ենթարկավծներ, ոստիկանության այլ սոտարբաժանումներ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ թվով։ Սակայն մեր այս բոլոր հարցադրումներին ոստիկանության լրատվականից պատասխանեցին ընդամենը հետևյալը․


«Ոստիկանությունը յուրաքանյուր միջոցառման ժամանակ որոշում է ծառայողների քանակն ու միջոցների ընտրությունը»,- ասացին ոստիկանությունից։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ ոստիկանության զորքերի զինծառայողներով լի 7 ավտոբուս է երեկ դուրս եկել Երեւանից՝ յուրաքանչյուրի մեջ 20 ոստիկան և 15 փոքր մեքենա՝ 4-ական ուղեւորով։ Իսկ մինչ այդ բարձրախոսով յուրաքանչյուր 5 րոպեն մեկ զգուշացնում էին ցույցի մասնակցիներին, որ պարետի որոշման եւ արտակարգ դրության կանոնների շրջանակներում արգելվում է հավաքներ անելը եւ առաջարկում են ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կկիրառվի հավաքված մարդկանց նկատմամբ։
Ցուցարարները խոսում էին, որ Կապանում Նիկոլը որոշել է «երկրորդ Իջեւան» սարքել՝ անտառահատների ցույցերը ցրելու օրինակով, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, նրանից որոշները գիշերով իրենց տներից բերման էին ենթարկվել ու ծեծվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )