Լանսարոտեի կոնվենցիան Փաշինյանի փակուղի մտցրեց

Արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, որ իշխանական թիմում սկսել են ավելի թեժանալ ներթիմային կռիվները գործադիրում, իսկ հատկապես օրենսդիրում իշխանական ֆրակցիայում ճաքերն այնքան են խորացել, որ պարզապես ժամանակի խնդիր է այն, թե երբ ֆրակցիան կփլուզվի։ Ու թեեւ Փաշինյանը փորձում է դեռ ռեպրեսիվ մեթոդներով զսպել փլուզումը, սակայն հատկապես Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո հակասությունները արդեն ակնհայտ են դարձել։ Փաշինյանն այս առումով բավական նեղ վիճակի մեջ է հայտնվել։ Հասարակությունը, ինչպես եւ կարելի է սպասել, Լանսարոտեի կոնվենցիան մերժեց եւ արձագանքները բավական սուր էին եւ կոշտ։ Իշխանական ֆրակցիայի շատ պատգամավորներ էլ չմասնակցեցին քվեարկությանը։ Սա բացահայտ ըմբոստություն է։ Իհարկե Փաշինյանը կուենա պատժել ըմբոստներին, սակայն ինչի դիմաց պատժել․ անհնազանդության համար, իսկ ինչում են անհնազանդ եղել պատգամավորները, որ չեն քվեարկել կողմ մի կոնվենցիայի, որը ազգային բարոյական նկարագրի եւ արժեքների հետ ուղիղ հակասության մեջ է, եւ որը հասարակությունը ընդգծված սուր նեգատիվ ձեւով է արձագանքել։ Այսինքն Փաշինյանը պատժելու է իր ֆրակցիայի պատգամավորներին այն բանի համար, որ խղճի մտոք դեմ են քվեարկել հնարավոր այլասերման դուռ բացող կոնվենցիային։ Հասարակությունը սա ինչպես է ընդունելու։ Իհարկե կանգնելու է այդ պատգամավորների կողքին։ Այնպես որ Փաշինյանը կրկին ծանր վիճակում է հայտնվելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )