Պաղպաղակ ուտելիս դիմակ չի պահանջվի. պարետ

Մայիսի 25-ից նաև բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքերով, այն երկրների փորձը, որոնք պարտադիր են դարձրել դիմակների կրումը, խոսում է այն մասին, որ այդ պահանջը դրական ազդեցություն ունի վարակի տարածման արագությունը նվազեցնելու առումով. «Դրա համար մենք ևս պարտադիր ենք դարձնում»:
Ավինյանի խոսքերով, ամեն դեպքում դիմակ չի պահանջվի օրինակ պաղպաղակ ուտելիս. «Բայց դիմակ անպայման պետք է ունենալ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )