Նրանցից շատերը նույնիսկ չեն ձևացնում, որ պատասխանատու են տեղի ունեցողի համար. Օբաման ԱՄՆ իշխանություններին մեղադրել է անխոհեմ լինելու համար. Lenta.ru

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ներկայիս ղեկավարությանը մեղադրել է ցուցաբերած անխոհեմության համար՝ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների առաջ ունեցած ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հավելելով, որ ելույթը հեռարձակվել է Yahoo Finance-ի յութուբյան ալիքում:

Օբամայի խոսքով՝ համավարակը հերքեց այն պատկերացնումները, թե շատ ղեկավարներ գիտակցում են, թե ինչ են անում. «Նրանցից շատերը նույնիսկ չեն ձևացնում, որ պատասխանատու են տեղի ունեցողի համար»,- հավելել է նա:
Մասնավորապես, նախկին նախագահը դատապարտել է ամերիկացի քաղաքական գործիչների այնպիսի սկզբունքները, ինչպիսին են այսրոպեական շահը, անտարբերությունը նրանց նկատմամբ, ովքեր դա չեն կիսում:

«Եթե աշխարհն ավելի լավն է դառնալու, ապա դա ձեզանից է կախված լինելու»,- ասել է Օբաման:
Ավելի վաղ նա աղետ էր որակել ԱՄՆ նեկայիս նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը կորոնավիրուսին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )