Այսօր բուժքուրերի միջազգային տոնն է

Այսօր բուժքուրերի միջազգային տոնն է՝ ի պատիվ գթության քույր Ֆլորենս Նայթինգելի։ Սիրելի բուժքույրեր՝ շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը։ Ձեր մասնագիտությունը ամենամարդասիրական մասնագիտություններց մեկն է։ Ձեր մի սրտանց հայացքը, կարեկից խոսքը, հոգատարությունը կարող է պայքարի հույսը կորցրած հիվանդին ոտքի կանգնել։ Չկա ավելի մեծ վարձատրություն, քան հիվանդի երախտագիտությամբ լի հայացքը։Մեծ է այն պատասխանատվությունը, որը Դուք ստանձնել եք՝ ընտրելով չափազանց բարդ և միևնուն ժամանակ այս նուրբ մասնագիտությունը, որն իր մեջ պետք է ներառի մարդկային ամենաբարձր որակները։ Եղեք առողջ և ապրեք առողջ ընտանիքում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )