Հաֆթարի բանակը հերքում է մասնակցությունը Տրիպոլիում դեսպանատների մոտակայքում տեղի ունեցած կրակոցներին. РИА Новости
Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ, մարշալ Խալիֆ Հաֆթարը հերքել է բանակի մասնակցությունը մայրաքաղաք Տրիպոլիի բնակելի շրջաններում, այդ թվում դիվանագիտական առաքելության շենքերի ուղղությամբ շաբաթ գիշեր արձակված կրակոցներում՝ պատասխանատվությունը դնելով «ահաբեկչական խմբավորումների վրա»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Իտալիան ուրբաթ դատապարտել էր Տրիպոլիում իտալացի դեսպանի նստավայրին հարակից գոտում տեղի ունեցած հարձակումը: Երկրի ԱԳՆ-ն Հաֆթարին մեղադրել էր հարվածներ հասցնելու համար և հայտարարել նվազագույնը 2 մարդու մահվան մասին: Կրակոցների գոտում մոտակայքում են գտնվում Իտալիայի և Թուրքիայի դեսպանների նստավայրերը:
Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ Ահմադ ալ Միսմարին հայտնել է, որ բանակի գլխավոր շտաբը պարտավորվել է պաշտպանել քաղաքացիներին, ինչպես նաև տարբեր դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային ընկերությունների և կազմակերպությունների գրասենյակներ:
