Նոր տեսակի կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 4 միլիոն 12 հազարը. Worldometers

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 4 միլիոն 12 հազարը: Այս մասին հայտնում է Worldometers կայքը:

Ըստ կայքի հրապարակած տվյալների՝ վիրուսով վարակվել է 4 012 610 մարդ, մահացել՝ 276 210-ը, իսկ ապաքինվել է 1 385 085-ը:
Վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է ընդհանուր 1 321 785 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումներից մահացել է 78 615 մարդ: Ապաքինվել է 223 603 մարդ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )