Հիմնարկի տնօրենի մրցույթն ավարտվեց․ վերջնական որոշումը Մարությանինն է

Երևանի կանաչապատման հիմնարկի տնօրենի մրցույթը հաղթեց երկու մասնակից՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։ Երկուսից մեկին կընտրի քաղաքապետը:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղեկացնում է, որ իրենց հասած լուրերով՝ Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։
Նշենք, որ հիմնարկի ԺՊ Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում եւս նշել էր, որ իրեն հասած տեղեկություններով՝ հենց Կարեն Համբարձումյանի ընկերոջն են նշանակելու տնօրեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )