Կիմ Չեն Ընը պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն՝ մահացել է

36 տարեկանում մահացել է Հյոււսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը։Այս մասին New York Post-ին հաղորդել է Հոնկոնգում գործող HKSTV արբանյակային հեռարձակող ընկերության փոխնախագահը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրի։«Նյու Յորք պոստ» պարբերականն էլ իր հերթին վկայակոչել է ո8 HKSTV արբանյակային ընկերությանը։Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին տվյալներն արդեն տարածվել են մաև չինական Weibo սոցիալական ցանցում:
Ճապոնական ԶԼՄ-ներն էլ պնդում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո գտնվում է «վեգետատիվ վիճակում»:
Արդեն մի քանի օր է՝ տարբեր, նաև ռուսական լրատվամիջոցներ հաղորդում են Հյուսիասային Կորեայի առաջնորդի առողջության վերաբերյալ հակասական տվյալներ։ Չինաստանը Հյուսիսային Կորեա է ուղարկել բժշկակական փորձագետների՝ խորհրդատվության համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ինչպես հաղորդել էր օրեր առաջ Fox News, -ը հյուսիկորեական առաջնորդի առողջական վիճակը օրերս անցկացված սրտի վիրահատությունից հնարավոր է՝ ավելի վատ է, քան շատերը կարծում են։ Ըստ նախնական տվյալների՝ Կիմ Չեն Ընը մահացել է սրտի վիրահատությունից հետո,քանի,որ վիրաբույժի ձեռքը դողացել է:
Չինացի բժիշկներից մեկը նախքան այդ հայտնել էր, որ գյուղական համայնքներ կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընը ձեռքը տարել է կրծքավանդակին և ընկել գետնին։ Այստեղից նա տարվել էր հիվանդանոց։
Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի առողջության ու առավել ևս՝ մահվան մասին պաշտոնական որևէ հաստատում չի արել։
Տեղեկություններ կան, որ հավանական փոխարինող է համարվում քույրը՝ Կիմ Յո Չժոնը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )