Ժամը 11.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 26,037 քաղաքացի՝ ընտրողների 24,9%-ը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 26, 037 ընտրող (կամ ընտրողների 24,9 տոկոսը):

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 8908 ընտրող (22.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:

Ասկերանում ընտրությանը մասնակցել է 3775 ընտրող (31.2 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է:
Հադրութում ընտրությանը մասնակցել է 2523 ընտրող (28.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 3566 ընտրող (26.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է:
Մարտունիում ընտրությանը մասնակցել է 4341 ընտրող (25.0 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է:
Շահումյանում ընտրությանը մասնակցել է 536 ընտրող (25.0 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է:
Շուշիում ընտրությանը մասնակցել է 944 ընտրող (23.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3945 է:
Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 1350 ընտրող (19.0 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:
Երևանում ընտրությանը մասնակցել է 94 ընտրող (12.1տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է:
Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )