Պարոն նախարար, սա վերջին միջո՞ցն է, վիճակը այդքան վա՞տ է. Արման Աբովյանը՝ զանգերի ֆիքսման ու տեղորոշման նախագծի մասին
Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ, մանիպուլյացիայից եք խոսում, երեկ բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք խոսում, փաստորեն երեկ մանիպուլյացիա չէր, այսօր մանիպուլյացիա է, հա՞: Այս մասին ԱԺ-ում զանգերի ֆիքսման նախագծի քննարկմանը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ինչո՞ւմն է մանիպուլյաիցան, նրանում, որ ասում ենք՝ օրենքը չի՞ աշխատի, է, հա, չի աշխատի, հաստատ չի աշխատի, թե նրանում, որ երեկ դուք դուրս գալուց արտահայտում էիք այն նույն մտքերը, որոնք հիմա մանիպուլյացիա եք համարում: Հիմա ո՞վ է անում մանիպուլյացիա, տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմութունն էլ դեմ է, հա՞»,- ասաց պատգամավորը:
Վերջինս նշեց, որ եթե կյանքեր են ուզում փրկել, թող այնպես անեն, որ 20 հոգուց ավել մարդիկ չհավաքվեն: «Դուրս եկեք բարկերում նայեք, ոստիկան էլ չկա: Չէ, ոստիկան, ռեսուրսը չի հերիքում, ու դուք այս պայմաններում փորձում եք մեզ ու հանրությանը ապացուցել, թե ընդդիմությունը մանիպուլյացիա է անում, ասում եք՝ թուլացեք ու հաճույք ստացեք, բայց չէ, չենք թուլանալու, 100 տոկոս»,- ասաց նա:
Աբովյանն ընդգծեց՝ մեխանիզմը չի աշխատելու: «Եղեք կոնստրուկտիվ, կարո՞ղ է մի բան կա, դուք գիտեք, մենք՝ չէ: Պարոն Ավինյանի հետ եք հանդիպել, ինչ-որ բա՞ն է ասել, շատ մտահոգված եք, եթե բան գիտեք, հելեք ասեք՝ սա վերջին միջոցն է: Պարոն նախարար (արդարադատության), սա վերջին միջո՞ցն է, վիճակը այդքան վա՞տ է, որ սա արդեն վերջին միջոցն է, բան գիտեք, եկեք ասեք: Իրականում ես չհասկացա այդ 180 աստիճան պտույտը»,- նշեց նա:
