Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 273-ի
Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 64 նոր դեպք։ Հիվանդությունից ապաքինվել է 11 մարդ, հայտնում է Minval.az-ը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Հիվանդներից 11-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքի վիճակը ծանր է։ Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում ընդհանուր 243 մարդ է բուժման կուրս ստանում։
Այսպիսվ՝ Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273-ի, որից ապաքինվել է 26 մարդ, մահացել՝ 4 հոգի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 735 015-ի, որից 34 804-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 156 122 մարդ։
