Մի իրի պատմություն. ակնոց
Թույլ տեսողություն ունեցող մարդկանց ակնոցը օգնում էր վերականգնել տեսնելու և հասարակության լիարժեք անդամ զգալու ուրախությունը: Ակնոցի միջոցով մարդու տեսողության բարելավվման շնորհիվ մարդը կյանքում դառնում է ավելի ակտիվ:
Արժե նշել այն փաստը, որ ակնոցը միաժամանակ հայտնվել է տարբեր վայրերում: Դա տեղի է ունեցել 13-րդ դարի երկրորդ կեսին: Սկզբում ակնոցը հայտնվեց Եվրոպայում, այնուհետև լայն տարածում գտավ Արևելքում:
Առաջինը, ով նկատեց ապակու խոշորացնող հատկությունը, ապակեգործ էր: Դա եղել է 1280 թվականին: Հալեցված ապակու մի կաթիլ է ընկնում նրա աչքի մեջ, վերցնում է այն, սկսում զննել:Այդ ապակու կտորը (ակնոցի նախատիպը) հուշում է ապակեգործին, որ առարկաները խոշորացնող ապակու օգնությամբ կարելի է վերականգնել վատ տեսողությունը: Այս ամենը ֆիքսված է փաստերով:
Ոսպյակների եզրերը անվտանգ դարձնելու համար ստեղծվեցին շրջանակներ, սկզբում փայտե, այնուհետև` եղջյուրե: Դրանք անգլխիկ մեխով միացվում էին բռնատեղին և ավելի շատ նմանվում էին մկրատի: Նման կառուցվածքը անհարմար էր, սակայն դրա շնորհիվ ոսպնյակները մնում էին քթի վրա:
Իհարկե, ակնոցի ստեղծման պատմությունը սրանով չի ավարտվում:1268-1282թթ. Իտալիայում ստեղծվեցին ակնոցներ` ուռուցիկ ոսպնյակներով, որոնք նաև շտկում էին հեռատեսությունը: Դրանց ստեղծողը ֆլորենտացի Սալվինո Պիզան է: Նույն ժամանաշրջանում Չինաստանում ստեղծվեց առաջին ակնոցը: Առաջին ակնոցները չունեին հենարան, նրանք պարզապես նստում էին քթարմատին:
Միայն հարյուրամյակներ անց`15-րդ դարում, կարճատեսների համար հայտնագործվեցին գոգավոր ոսպնյակներով ակնոցները: Մի փոքր ուշ` 16-րդ դարում, շրջանակի եզրագոտիներին կապում էին պարանիկներ, որոնք հետո կեռվում էին ականջների հետևում:
1752 թվականին Ջեյմս Այսկոգը ստեղծեց կախովի հենարաններով ակնոցը: Նա նաև հնարեց առաջին արևապաշտպան ակնոցները`կանաչ ու կապույտ երանգավորված ոսպնյակներով:
