Եթե Օլիմպիական խաղերը չկայանան այս ամառ, կարող են հետաձգվել 1-2 տարով. The Wall Street Journal
Եթե 2020 թվականին որոշում ընդունվի Ամառային օլիմպիական խաղերի չեղարկման մասին, ապա դրանք կարող են անցկացվել մեկ կամ երկու տարի հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով խաղերի կազմակերպան ճապոնական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշիին:
«Չեմ կարծում, որ խաղերը կարող են չեղարկվել, հնարավոր է՝ լինի հետաձգում: Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվարությունների առաջ կկանգնի, եթե խաղերը չեղարկվեն»,-հստակեցրել է Տակահաշին՝ մանրամասնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:
Նա նշել է նաև, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով դժվար կլինի, որովհետև այդ դեպքում խաղերը զուգահեռաբար կընթանան մյուս կարևոր սպորտային իրադարձությունների հետ:
Ավելի հեշտ կլինի հետաձգել խաղերը երկու տարով, քանի որ մյուս տարվա սպորտային իրադարձությունների ցանկը գրեթե ամբողջովին կազմված է:
