Դատի են տվել կառավարությանը, կհասնեն մինչև ՄԻԵԴ
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ընկերության աշխատակիցների խոսքով՝ հանքը չշահագործելու հետևանքով ընկերությունում կրաճատումներ են եղել, որի հետևանքով մոտ 300 աշխատակիցներ մնացել են գործազուրկ։ Աշխատակիցները նշում են՝ պահանջելու են ոչ միայն ընկերության չաշխատած տարիների փոխհատուցումը, այլև մոտակա տասը տարվանը ևս ։«Լիդիանի» աշխատակիցները վարչապետին հորդորում են քարոզարշավի շրջանակներում այցելել հանքի հարակից համայնքներ և տեսնել, թե ինչպես են հանքի չաշխատելու հետևանքով բնակիչները լքում երկիրը։ Ըստ նրանց՝ վարչապետը հստակ անելիք ունի, նա պետք է պարզի, թե ովքեր են հանքը փակած քաղաքացիների հետևում կանգնած, իսկ եթե ճանապարհը անհրաժեշտ լինի ուժով բացել, ապա նաև պետք է այդ մեթոդներին դիմել։ Հանքի աշխատակիցների խոսքով՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար գնալու են մինչև վերջ, անգամ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
