Մարտի 8-յան գեղեցիկ ավանդույթը Գյումրիի համայնքային իշխանության կողմից շարունակվում է

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա ուրախ առիթով, Գյումրու քաղաքապետարանը ավանդաբար շնորհավորական փոքրիկ նվերներ է փոխանցում Հանրապետության երկրորդ քաղաքում գործող պետական և ոչ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, հիմնարկ-ձեռնարկություններին՝ բաղկացած շաղկային կոմպոզիցիայից, շամպայնից եւ քաղցրավենիքից։ Գեղեցիկ այս ավանդույթը շարունակվեց նաեւ այս տարի։ Այս օրերին նվերները փոխանցվում են օրվա հերոսուհիներին։ Ի դեպ, պետք է նշել, որ գեղեցիկ այս ավանդույթի համար այս տարի հատկացվել է ընդամենը երեք միլիոն դրամ։ Ընդ որում, նվերների պատրաստման համար անցկացվել է մրցույթը, որը շահել է ԱՁ Աննա Հովսեփյանը։ Երեւանն ու մյուս քաղաքները թերեւս ունեն ահագին բան սովորելու՝ քիչ միջոցներով օրենքի տառը պահպանելու եւ գեղեցիկ ավանդույթները շարունակելու գործում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )