Գյումրու թիվ 9 հիմնական դրպոցն ունի նոր տնօրեն

Ինչպես հայտնի է, այսօր տեղի ունեցավ Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Մրցույթին, մասնակցելու համար նախապես հայտ էին ներկայացրել չորս թեկնածու, գործող տնօրենը եւ եւս երեք թեկնածու։ Սակայն թեկնածուներից մեկը առանց ծրագիր ներկայացնելու դուրս էր եկել պայքարից, իսկ վերջին պահին էլ եւս մեկ թեկնածու էր դուրս եկել պայքարից։ Մնացել էին երկու թեկնածու՝ գործող տնօրեն Իրինա Բաղդասարյանը եւ Ջուլիա Մովսիսյանը։ Եվ ահա, մրցույթն ամփոփեց 5-ն ընդդեմ 3-ի՝ Ջուլիա Մովսիսյանի հաղթանակով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )