Տպավորություն եմ ստանում, որ շուտով ողբերգության մեջ էլ պատգամավորին կմեղադրեն
«
Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Էլի չեմ կարողանում չասել:
Գիտեք այնքան էլ ճիշտ չէ, նման ծանր վիճակներում հայտնված ընտանիքներին ու երեխաներին բախտի քմահաճույքին թողնել, իսկ ողբերգությունից հետո դեպքը կապել կանանց հանդեպ բռնության երևույթի հետ: Իրականում այդ երիտասարդ հանցագործը պետք հատուկ հսկողության տակ լիներ ոստիկանության կողմից, հնարավոր է կինը նաև վախենում էր և այլն:
Առհասարակ մահացածի մասին գերադասում եմ ոչինչ չխոսել և չգրել:
Աստված երեխային առողջություն տա՝ ամենակարևորը այս պահին դա է:
Նույնպես ճիշտ չեմ համարում դնել և քարկոծել պատգամավորին,մի փոքր ծայրահեղացված ձևով կարծիք արտահայտելու համար, ակամայից տպավորություն եմ ստանում, որ շուտով ողբերգության մեջ ևս կսկսեն պատգամավորին մեղադրել»:
Հիշեցնենք, որ Գյումրիում մոտ 28 տարեկան տղամարդը ծեծի էր ենթարկել անչափահասին և վերջինիս 43-ամյա մորը, ով ծեծի ենթարկվելուց մոտ 8 ժամ անց մահացել էր տանը: Երեխային վիրահատեցին և նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս ընթացքում նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես, որ երիտասարդը եղել է կնոջ սիրեկանը։
Սոցանցերում բռնության այս դեպքի թեմայով քննարկումներին մասնակցում էր նաև Գյումրուց ընտրված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով գրել էր.
«Դնել ասել, որ կանայք մեղք չունեն, թեկուզ լռելով, մի քիչ ճիշտ չի, գրեթե իր երեխայի հասակի տղայի հետ կապ է հաստատել,և թողնեմ կողքի սեռական պահանջը, որը բռնության է ենթարկել նաև իր աղջկան, ճի՞շտ է լռելը»։ Ապա՝ «Սերգեյ ջան, մահացած մայրը առհասարակ մեղավոր չէ՞»։
