Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են կայունանալ
Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են կայունանալ, վերջին յոթ շաբաթների համար ամենացածր գնանիշին հասնելուց հետո։ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի բորսայում թանկացել են 0,21 դոլարով եւ կազմել 56,51 դոլար։ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու-Յորքի բորսայում թանկացել են 0,19 դոլարով եւ կազմել 51,62 դոլար։ Տնտեսագետները նշում են, որ շուկան շարունակում է գնահատել, թե ինչ տնտեսական հետեւանքներ կունենա կորոնավիրուսի բռնկումը։
