Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել
Քվենտին Տարանտինոն երկար ժամանակ համարվու էր Հոլիվուդի համոզված ամուրիներից մեկը։ Տաղանդավոր ռեժիսորը, ում մասին ասում էին, որ սիրավեպեր է ունենում շատ տաղանդավոր արտիստուհիների հետ, չէր շտապում ընտանիք կազմել։ Woman Hit-ի փոխանցման համաձայն, շատերի համար անակնկալ է եղել այն, որ Տարանտինոն միանգամից որոշել ու ամուսնացել է իսրայելացի մոդելուհի Դանիելա Պիկի հետ։ Եվ ահա, ամուսնությունից ինն ամիս անցի նրանք որդի են ունեցել։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Թել-Ավիվի «Իհիլով» հիվանդանոցում։ Այլ մանրամասներ Տարանտինոն եւ Պիկը չեն հայտնել մամուլին։jg
