Պորտուգալիան օրինականացրել է էֆթանազիան

Պորտուգալիայի պառլամենտը ընդունել է օրենք, որով օրինականացնում է էֆթանազիան։ Ըստ այդմ, էֆթանազիա իրականացնել կարող են բժիշկները միայն անբուժելի ծանր հիվանդների հանդեպ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Էֆթանազիայի օրինագծի քվեարկության ժամանակ պառլամենտի դիմաց բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ էֆթանազիայի։ Ցուցարարների մոտ եղել են պաստառներ, որոնցից մեկի վրա գրված է եղել «Էֆթանազիան չի դադարեցնում տառապանքը, այլ ավարտում է կյանքը»։ Որոշ ցուցարարներ էլ վանկարկել են «Այո կյանքին» կարգախոսը։ Շատերի մոտ եղել են կրոնական նկարներ եւ խաչելության արձաններ։ Նախագահը, ով կողմնակից չէ օրենքին, կարող է վետոյի իր իրավունքն օգտագործել, թեեւ պառլամենտը կարող է եւ առ ոչինչ ճանաչել վետո-ն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )