Նստակյաց կենսակերպը նպաստում է 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը

ԱՄՆ Արիզոնայի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունները պարզել են, որ նստակյաց կենսակերպը նպաստում է երկրորդ տիպի դիաբետի առաջացմանը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հետազոտության ամեն 15 րոպեն նստակյաց վիճակի կարող է բացասաբար ազդել արյան բիոքիմիայի վրա։ Այն նաեւ ազդում է ինսուլինի հանդեպ զգայունակության վրա։ Մասնագետները հայտարարում են, որ շաքարի ցուցանիշն ու ինսուլինի հանդեպ զգայունակությունն առաջին հերթին կախված է ընդհանուր շարունակությունից։ Նստակյացությունը կարող է ավելացնել գլյուկողայի պարունակությունն արյան մեջ 1-5 տոկոս, ինսուլինի ցուցանիշը մինչեւ 7 տոկոս եւ ինսուլինի հանդեպ անընկալունակությունը մինչեւ 9 տոկոս։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )