ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնեցնել ընդհանուր բյուջեն
ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնեցնել իրենց բազմամյա բյուջեն։ Հերթական բանակցությունները ավարտվել են անարդյունք։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նա ասել է, որ հանդիպման մասնակիցները չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի։ «Մենք շատ աշխատեցինք այս գագաթնաժողովում, սակայն պետք է արձանագրենք, որ ավելի շատ ժամանակի կարիք ունենք»,- ասել է Շառլ Միշելը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։ Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալով, բյուջեն 75 միլիարդ եվրոյի պակասորդ է ունենում եւ հիմա անդամ երկրները չեն կարողանում համաձայնեցնել այդ պակասորդի ծածկման հարցը։ Գործող բյուջեն հաշվարկված է մինչեւ այս տարվա վերջ։
