Թրամփը դժգոհ է այս տարվա <<Օսկարի>> մրցանակաբաշխության արդյունքներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությունն այն բանի համար, որ գլխավոր մրցանակի արժանացավ հարավ-կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Պարազիտները» ժապավենը։ Այս մասին նա հայտարարել է Կոլորադոյում իր կողմնակիցների հետ ունեցած հանդիպման մասին։ «Ինչպիսի սարսափելի մրցանակաբաշխություն է արել կինոակադեմիան այս տարի։ Եվ հաղթողն էլ Հարավային Կորեայից է։ Ինչ է այնտեղ կատարվում։ Մենք բավական խնդիրներ ունեն առեւտրային ոլորտում Հարավային Կորեայի հետ, ու հանկարծ նրանք նրանց մրցանակ են տալիս տարվա լավագույն կինոյի համար։Դա նորմալ է արդյոք։ Ես չգիտեմ։ Նման բան նախկինում եղել է երբեւէ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )