Կառավարությունը լուծարում է <<Հայկական միրգ>> ընկերությունը

100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» ընկերությունը կառավարության որոշմամբ լուծարվում է։ Հիշեցնենք, որ «Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը: Ընկերությունը դադարեցրել է գործունեություն ծավալել սկսած 2016 թվականից, երբ ավարտվել է նշված ծրագիրը։«Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի եւ պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման եւ վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )