Սպանել են ռեփեր Pop Smoke-ին

Լոս Անջելեսում սպանվել է քսանամյա ռեփեր Pop Smoke-ը։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը, վկայակոչելով իրավապահ համակարգում ունեցած իր աղբյուրի փոխանցած տեղեկությունը։ Ըստ հրապարակման, մարդասպանները առավոտյան վաղ ժամի ներխուժել են երաժիշտի տուն եւ սպանել նրան։ Տունը գտնվում է Հոլիվուդյան բլուրների շրջանում։ Հանցագործները եղել են դիմակավորված եւ մի քանի անգամ կրակել են ռեփերի վրա, եւ հեռացել։ Երաժիշտին հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )