Բելգիայում հայտնաբերվել է պատ՝ կառուցված մարդկային ոսկորներից եւ գանգերից
Բելգիայում հնագետները Սուրբ Բավոնի տաճարի պեղումների ժամանակ հայտնաբերել են պատեր, որոնք կառուցված են մարդկային ոսկորներից։ Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։ Հիմնականում օգտագործվել են հասուն մարդկանց ազդրոսկրեր, իսկ դրանց արանքներով դրված են եղել գանգեր։ Որոշ մնացորդներ թվագրվում են 15-րդ դարով, սակայն պատի կառուցման ժամանակաշրջանը, ըստ մասնագետների, եղել է 17-18-րդ դդ։ Ամենայն հավանականությամբ պատը կառուցվել է հին գերեզմանների մաքրման ժամանակ, որպեսզի տեղ ազատվեր նոր հուղարկավորությունների համար։
