Նոր ավիաընկերության մուտք ավիացիոն ոլորտ

Հարգելի Գործընկերներ,Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու ս.թ. փետրվարի 24-ին ժամը 19:00 ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կողմից կազմակերպվող զբոսաշրջային նոր ուղղության՝ Թունիսի շնորհանդեսին, որը տեղի կունենա ՌԱՄԱԴԱ հյուրանոցի Փոմգրանաթ սրահում: Միջոցառմանը ներկա կլինեն Թունիսի Հանրապետության Տուրիզմի նախարարության ենթակայության ներքո գործող Մոսկայի Ազգային գրասենյակի ղեկավարը և դիվանագիտական կցորդը, ինչպես նաև ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ թունիսյան գործընկերները: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տուրիզմի կոմիտեի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների պետական պաշտոնյաներ:Թունիսից ժամանած հյուրերը ներկայացնելու են ուղղության առանձնահատկությունը և առավելությունները, որոնք գրավիչ կլինեն հայ զբոսաշրջիկների համար:Միջոցառման ծրագիրն է՝· Հյուրերի ընդունում և նստեցում· Բացման խոսք· Թունիսի՝ որպես նոր ուղղության ներկայացում· Թունիսի մասին պատմող տեսահոլովակ· Հյուրանոցների կատեգորիաները· Հարց ու պատասխան· ՀյուրասիրությունԽնդրում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը՝ միջոցառումը լուսաբանելու նպատակով: Բացի այդ, տեղեկացնենք, որ պլանավորվում է ՄԵԴԻԱ արշավ դեպի Թունիս: Այս կապակցությամբ ներկայացվելու են պայմանները և ընդունվելու մասնակցության հայտերը:Հարգանքով՝Հռիփսիմե ՍտամբուլյանԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ ՏնօրենՀ.Գ. Խնդրում ենք հաստատել մասնակցությունը գրելով

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )