Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ պատուհանից այն կողմ փչող քամին․ ոչ կարող ես ձեռք տալ, ոչ էլ շնչել

Հարուկի Մուրակամին այն գրողներից է, ում փիլիսոփայական միտքը կարող է յուրաքանչյուր կարդացողի ստիպել մտածել։

Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 16 սիրտը ծակող մտքերին, որոնք կփոխեն յուրաքանչյուրի կյանքը։
1. Եթե կարդաս այն, ինչ մյուսներն են կարդում, կսկսես մտածել բոլորի նման։
2. Հիշողությունները մարդու հոգին ջերմացնում են ու կտոր-կտոր անում մարդու սիրտը։
3. Առաջ ես մտածում էի, թե մարդը տարիների ընթացքում է ծերանում, բայց պարզվեց ոչ. մարդը ծերանում է միանգամից։
4. Այն մարդն, ումից գողացել են ազատությունը, անպայման սկսելու է ինչ-որ մեկին ատել։
5. Քո մասնագիտությունը պետք է սիրո արդյունք լինի, ոչ թե հաշվարկով ամուսնություն։
6. Ես մենակություն չեմ սիրում, ուղղակի մարդկանց հետ շատ չեմ շփվում, որ նրանցից նորից չհիասթափվեմ։
7. Տառապանքը մեզնից յուրաքանչյուրի ընտրությունն է։
8. Յուրաքանչյուրս մեր կյանքում մեր ճակատամարտն ենք մղում։
9. Ճանապարհի համար միշտ ընկեր է պետք, իսկ կյանքի համար՝ կարեկցանք։
10. Եթե մի բան շատ ես ցանկանում իմանալ, ուրեմն պետք է դրա համար թանկ գին վճարես։
11. Երբ դու քեզ լավ չես զգում, ուղղակի պատկերացրու, որ իրականում դու երջանիկ ես։ Դա այնքան էլ դժվար բան չէ։

13 մեջբերումներ, որոնք ձեզ կստիպեն զղջալ, որ նախկինում չեք կարդացել Ռեմարկի գործերը

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ

Իվ Սեն Լորանի 12 խորհուրդները, որոնք դուր կգան ոչ բոլոր կանանց

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ

Հերման Հեսսե «Սիդհարթա»: Հնդկական հոգով լեցուն խորիմաստ մեջբերումներ գրքից

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )