Հայտնի է <> տիտղոսի հավակնորդ մեքենան
«
World Car of the Year 2020» (WCOTY) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են եզրափակիչ փուլ դուր եկած մեքենաներին, որոնք հավակնում են դառնալ աշխարհի մասշտաբով լավագույն մեքենաները հետեւյալ անվանակարգերում՝ տարվա սպորտային մեքենա, տարվա քաղաքային ավտոմեքենա, տարվա լյուքս դասի լավագույն մեքենա, եւ տարվա դիզայն։ Հաջորդ փուլում, որը կկայանա Ժնեւյան ավտոսալոնում, ժյուրին եւ եւս 86 հոգի կհրապարակեն վերջնական հաղթողներին։ Այս մասին հայտնում է Мотор-ը։ Տարվա լավագույն մեքենա տիտղոսին հավակնում են հետեւյալ մանիշների մեքենաները․ Hyundai Sonata, Kia Soul EV, Kia Telluride, Range Rover Evoque, Mazda3, Mazda CX-30, Mercedes-Benz CLA, Mercedes-Benz GLB, Volkswagen Golf и Volkswagen T-Cross։ Հիշեցնենք, որ WCOTY 2019-ի հաղթող է ճանաչվել Jaguar I-Pace մեքենան, Audi A7-ը, որպես տարվա ամենակիրառական լավագույն մեքենա, McLaren 720S-ը, որպես տարվա լավագույն սպորտային մեքենա եւ Jaguar I-Pace տարվա կանաչ մեքենա, ինչպես նաեւ Suzuki Jimny-ն որպես տարվա քաղաքային մեքենա անվանակարգերում։ Դիզայնի ոլորտում հաղթել է Jaguar I-Pace-ը։
