Գաջեթները կթանկանան, պատճառը կորոնավիրուսն է․ կանխատեսում

Չինաստանում գործարանների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը կբերի էլեկտրոնիկայի գների թանկացման։ Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա»-ն, վկայակոչելով ոլորտի փորձագետների կանխատեսումները։ Ըստ հրապարակման, արդեն փետրվարի վերջին եւ մարտի սկզբին կարող է սկսվել գաջեթների դեֆիցիտ եւ գնաճ։ Մոտավոր գնաճը կարող է լինել 1,5-3 տոկոս։ Գնաճը կազդի հիմնականում չինական բրենդների, նաեւ՝ Apple-ի արտադրանքի, մասամբ նաեւ՝ Samsung-ի արտադրանքի վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )