Ովքեր են օրենքը ներկայացրած 37 պատգամավորները

Պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծ, որով առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը՝ արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի լիազորությունները։
Վաղը արտահերթ նիստով քննարկման դրված աղմկահարույց նախագծերը, փորձ է Սահմանադրության օրենքները ոտնահարելով՝ չեզեքացնել Սահմանադրական դատարանին և լուծարել ՍԴ գործող կազմը։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում երկու հետաձգված փորձից հետո վերջապես տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը, որով էլ հաստատվեց վաղվա նիստի օրակարգը՝ երկու խնդրահարույց նախագծերով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )