Կրակոցներ Ռիվյերա-Բիչում, կա երկու զոհ

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում հրազենային կրակոցների պատճառով երկու մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Կրակոցները հնչել են Ռիվյերա-Բիչի եկեղեցում, հուղարկավորության արարողությունից հետո։ Այս մասին հայտնում է NBC News-ը, ըստ տեղի ոստիկանության փոխանցման։ Զոհվածները եղել են մի տղամարդ եւ մեկ անչափահաս 15-ամյա տղա։ Եվս մեկ կին եւ մեկ երեխա էլ, հրազենային վիրավորումներով, հոսպիտալացվել են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )