Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կմեկնի Ուկրաինա՝ պաշտոնական այցով։ Այցի ընթացքում նախատեսվում է, որ Էրդողանը կմասնակցի թուրք-ուկրաինական ռազմավարական խորհրդի 8-րդ նիստին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նշենք որ Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ Կիեւի եւ Անկարայի հարաբերությունները գնահատվում են որպես ռազմավարական գործընկերային։ Տեղի կունենա նաեւ թուրք-ուկրաինական բիզնես ֆորում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )