Դավիթ Տոնոյանի հորդորով հարազատները Վահրամ Ավագյանի դին տարան հուղարկավորության
Հունվարի 30-ին մահացած զինվորի հարազատներն ու համագյուղացիները վերադառնում են Արմավիր։ Բանակցություններն ավարտվեցին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքն անձամբ էլ չի հավատում ինքնասպանության վարկածին և ամեն ինչ անելու է, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել է․ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է:
