Սեւ թեյի հանդեպ հետաքրքրությունը նվազում է

Անգլո-նիդերլանդական պարենային Unilever կոնցեռնը մտադիր է վերանայել իր թեյի բիզնեսը։ Խոսքը մասնավորապես PG Tips եւ Lipton ապրանքանիշներին է վերաբերվում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ընկերությունում հայտարարել են, որ պահանջարկը ավանդական սեւ թեյի հանդեպ զարգացած շուկաներում նվազել է, կապված սպառողների ճաշակի եւ նախասիրությունների փոփոխության հետ։
Այլ կերպ ասած, գնորդները այլեւս սեւ թեյ չեն սիրում եւ ավելի լայն ճանաչում ստանում են խոտաբույսերի համադրություններում թեյերը։
Հիշեցնենք, որ Unilever-ը աշխարհի ամենախոշոր կոնցեռններից է, որը զբաղվում է սննդամթերքի եւ կենցաղային քիմիայի բիզնեսով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )